
🌳 Երևանում հավաքվել են աշխարհի փրկիչները։ Այո, այո, իրենց ինքնաթիռների ածխածնային հետքը մթնոլորտում թողնելով` այս խիստ կարևոր ու մտահոգ մարդիկ շտապել են Հայաստան` քննարկելու կենսաբազմազանության խնդիրները։ Միաժամանակ առանց այդ էլ խցանումների խնդիր ունեցող Երևանում փակվել են փողոցներ` բարձրաստիճան հյուրերի երթուղին անխոչընդոտ դարձնելու համար, ինչի հետևանքով խցանումներն ու արտանետումները շատացել են. վստահ ենք, Հայաստանի կենսաբազմազանությունը շատ շնորհակալ է իր մասին այսպես հոգ տանելու համար։ Իսկ #PAN-ն իր համեստ ներդրումն է անում բնապահպանական այս կրկեսում` պատմելով թեմայի մասին բարձրաձայնող յոթ լավագույն ֆիլմի մասին`