AM

ԱԺ պատգամավորը, ով չի մասնակցում ծեծկռտուքի, որովհետև փոքր տարիքում բոքսի չի գնացել

-ի հետ
#153
12 Հոկտեմբեր 2026

ԱԺ պատգամավորը, ով չի մասնակցում ծեծկռտուքի, որովհետև փոքր տարիքում բոքսի չի գնացել

Տարածել

🤯 Մարդիկ լսում են մեքենաների խորհուրդները, Միացյալ Նահանգների նախագահն ընտրակաշառքի բացահայտ խոստումներ է տալիս, Ռուսաստանում խոսում են ժանտախտի տարածման մասին, իսկ Հայաստանի Ազգային ժողովում պատգամավորներն ավանդաբար ծեծում են միմյանց։ Տպավորություն է, որ բոլորս Յորգոս Լանտիմոսի նոր սյուռեալիստիկ ֆիլմում ենք։ Կամ էլ մեր աշխարհը գեներացված է ԱԲ-ի անվճար տարբերակով, շատ վատ գրված փրոմթի հիման վրա, ընդ որում` թոքեններն արդեն ավարտվել են, այնպես որ` փաստ չի, որ վաղվա օրն էլ կգեներացվի։ Բայց լավը, լուսավորն ու հավերժականը` գիտությունը, միշտ կա ու միշտ կօգնի, որ այդ ապագան գա։ Դրա մասին է վկայում անցած Նոբելյան շաբաթը, ինչի առիթով #PAN-ը հետաքրքիր կարդալիք է նախապատրաստել կինոյում խենթ ու խելառ գիտնականի կերպարի մասին`

Անցնենք կինոյի նորություններին.

  • 💰 Գլխավոր նորությունը` Paramount-ը $111 միլիարդով գնեց Warner Bros. Discovery-ն` https://o.pn.am/ZS45G8
    Միացյալ կինոհսկան կկոչվի Skydance
  • 🫱🏻‍🫲🏼 Որն արդեն դիմում է իր խոշոր ֆրանշիզներին. օրինակ, Մայքլ Բեյը բանակցում է Transformers վերադառնալու համար` https://o.pn.am/uNR15p
  • 👨🏻‍💼 Ձուլման արդյունքում Ջեյմս Գաննը չի կորցնի DC Studios-ի ղեկավարի իր պաշտոնը` https://o.pn.am/YVXOqs
  • ✍ Ավելին, նա արդեն գրում է իր հաջորդ ֆիլմի սցենարը` https://o.pn.am/M4JGp4
  • 🧛🏻‍♀️ Սերիալների արտադրության մեքենա Ռայան Մերֆին էլ ուշադրությունը շեղել է Դրակուլայի հարսնացուների ուղղությամբ` https://o.pn.am/GDXBC3
  • 🦇 Մեթ Ռիվզի The Batman-ի սիքվելի նկարահանումները դադարեցվել են` https://o.pn.am/Kl61UB
    Պատճառները կապված են ռեժիսորի հետ ու անձնական են
  • 🎭 Էմիլի Բլանթը, Բենիսիո Դել Տորոն ու Ջոշ Բրոլինը կվերադառնան իրենց դերերին` Sicario-ի երրորդ մասում` https://o.pn.am/v1fVSb
  • 📉 Ալեխանդրո Գոնսալես Ինյարիտուի Digger-ը դարձել է Թոմ Քրուզի կարիերայի խոշորագույն ֆինանսական տապալումներից մեկը` https://o.pn.am/22p5A5
  • 💸 Իսկ Avengers: Endgame-ը լրացուցիչ ցուցադրության շնորհիվ կրկին գերազանցեց Avatar-ին ու դարձավ ամենաշատ գումար հավաքած ֆիլմը` https://o.pn.am/N1D97l
  • 😎 Բեն Աֆլեքն էլ ԱԲ է օգտագործել իր նոր ֆիլմը ստեղծելիս ու չի ամաչում դրա մասին ասել` https://o.pn.am/qBwIHy

🇦🇲 Ի՞նչ դիտել կինոթատրոններում.

  1. ▪️ Շուտով պիտի ցույց տան Street Fighter-ի շատ խոստումնալից էկրանավորումը` https://o.pn.am/sCBs0F
  2. ▪️ DC-ի Clayface կինոկոմիքսը` բոդի հորրորի էլեմենտներով` https://o.pn.am/AFWHGU
  3. ▪️ Ինչպես նաև կինոքննադատներին խիստ դուր եկած Forgotten Island անիմացիոն ֆիլմը` https://o.pn.am/pR0UZv
Տարածել