
👧🏻 Հիշեք ձեր դասարանի Ամալիկին։ Շատ շնորհալի աղջիկ էր։ Ոտանավորներ էր գրում։ Գրում էր գարնան, արագիլների վերադարձի, ծիածանի ու կանաչ մարգագետնների մասին, իսկ երբ յոթերորդ դասարանում նրա սիրտը սկսեց թրթռալ զուգահեռ դասարանի Արայիկի համար, գրում էր նաև սիրո մասին։ Գրում էր ոգեշնչված, չափազանց երգեցիկ` զուտ ոտանավորներ լինելու համար։ Ավելի շուտ երգեր, քան ոտանավորներ։ Բոլորը, այդ թվում` դասղեկը մեծ երգասացի ապագա էին կանխատեսում Ամալիկին, իսկ, հաշվի առնելով հրաշալի ձայնը` նաև մեծ երգչուհու ապագա։ Բայց երբ մայրաքաղաքում անցկացվող ինչ-որ երաժշտական հեռուստաշոուին Ամալիկը կատարեց իր լավագույն գործը` սիրած ու փայփայած «Սիրտս քոնն է» բալլադը, ժյուրին առանձնակի տպավորված չէր։ Այսպես աղջնակի երազանքը կոտրվեց դաժան իրականության գրանիտե պատին։ Ինչո՞ւ ենք սա պատմում։ Որովհետև նույն Ամալիկի ճակատագրին է արժանացել ամենահայտնի խաղային շարքերից մեկը։ Խիստ կինեմատոգրաֆիկ` այն ոչ մի անգամ ճիշտ չի էկրանավորվել։ Վերջին էկրանավորման մասին` #PAN-ի նոր կարդալիքում`