
🤥 Ագրեսիվ ֆեյսբուքյան ֆեյքերի առօրյա կյանքի մասին վավերագրական ֆիլմ նկարելը հրամայական է դառնում։ Սովորական մարդիկ պետք է ավելի մոտիկից ճանաչեն ստեղնաշարի ու մկնիկի ասպետներին, իմանան` ինչով են ապրում սոցցանցային պայքարի մարտիկները, ինչ են շնչում։ Արդյո՞ք առավոտյան արթնանալիս, բնական կարիքները հոգալիս ու սուրճ խմելիս պլանավորում են օրվա թիրախները, մեկնաբանությունների հայատառ կամ լատինատառ լինելը, հայհոյախառը պիտակների դոզավորումը և այլն։ Թե՞ մարտավարությունը մշակվում է միայն այն ժամանակ, երբ հրամանատարությունը ցույց է տալիս թիրախն ու ներկայացնում օպերացիայի մանրամասները։ Իսկ քանի դեռ նման ցնցող վավերագրական ֆիլմ չի նկարվել, #PAN-ը բոլոր ոչ ֆեյքերին է ներկայացնում ամենացնցող վավերագրական ֆիլմերի հնգյակը`