
😶🌫️ ՄԱԿ-ի հրատապ նիստում գլխավոր քարտուղարն այլայլված դեմքով հայտարարում է, որ Քաղաքակրթությունների գալակտիկական միությունը որոշել է մերժել Միության անդամ դառնալու Երկիր մոլորակի հայտը։ Միլիոնավոր զարգացած աշխարհներ, աներևակայելի տեխնոլոգիաներ` տելոպորտացիայից ու էժան էներգիայից մինչև անմահության գաղտնիք, այսուհետ հավերժ անհասանելի են մարդկության համար։ Ավելին, Միությունն Արեգակնային համակարգի շուրջ կառուցել է անթափանցելի պատ, որպեսզի մեր մոլորակից ոչ ոք չկարողանա երբևիցե դուրս գալ մեծ Տիեզերք։ Հայտարարությունից հետո ՄԱԿ գլխավոր քարտուղարը հենց տրիբունայի մոտ մկնդեղ է լցնում ջրի մեջ ու խմում։ Դրանից հետո գրեթե մեկ դար շարունակ մարդկությունը թաղվում է անդադար պատերազմների մեջ։ Մութ դարաշրջան։ Ու գլխավոր պատճառը ոչ այնքան մերժումն է, որքան մերժման պատճառը չիմանալը։ Իսկ հեռու-հեռվում, տասնյակ հազարավոր լուսատարիներ այն կողմ, այլմոլորակային արարածներ են, որոնք իրենց հերթին չեն կարողանում ուշքի գալ նրանից, ինչ տեսել են։ Նրանք ընդամենը որոշել էին մինչև Երկրին ընդունելը ծանոթանալ մեր մշակույթին ու որպես օրինակ ընտրել էին Գոռ Վարդանյանի ֆիլմերը… Այս երևակայական իրավիճակից անցնենք մեկ այլ երևակայական իրավիճակի, երբ հույս դեռ կա. #PAN-ի նոր կարդալիքը Սթիվեն Սփիլբերգի նոր ֆիլմի մասին է`