
🏛️ Պատկերացրեք ձեր համատիրության խմբակային չատը, բայց ավելի շատ մասնակիցներով։ Ոչ ոք չի կարդում նախորդ հաղորդագրությունները, բոլորը գրում են միաժամանակ, մասնակիցների կեսն իրարից նեղացած են դեռ 1374թ.-ին տեղի ունեցածի պատճառով, ինչ-որ մեկն էլ առանց հարցնելու անընդհատ նոր մարդկանց է ավելացնում։ Մասնակիցներից մեկն ամիսը մի անգամ պարտադիր գրում է` «վերջ, լքում եմ էս չատը», բայց մնում է, մյուսը տարիներով լռում է, բայց հետո ուղարկում 40 րոպեանոց ձայնային հաղորդագրություն։ Ադմիններն անկանխատեսելի փոխվում են, ու յուրաքանչյուր նոր ադմին առաջին հերթին փոխում է չատի անվանումն ու նկարը։ Մի մասնակից պարբերաբար քվեարկություններ է սկսում, որոնց արդյունքները բոլորն անտեսում են, կցված հաղորդագրություններում ֆայլեր են, որոնք վաղուց կորցրել են իմաստը, իսկ ամենախորքում, եթե սքրոլենք հաղորդագրությունները մինչև չատի սկիզբը, հենց այն առաջին հաղորդագրությունն է, որից ամեն ինչ սկսվել է, որը ոչ ոք արդեն չի հիշում ու որը գտնել այլևս ֆիզիկապես անհնար է։ Այս չատը քաղաքականություն կոչվող երևույթի մարմնավորումն է, իսկ դրա մեջ խրվել ցանկացողների համար պատրաստել ենք #PAN-ի նոր կարդալիքը`