
🦸🏻 90-ականներին կյանքի արևածագում գտնվող միլենիալն ուներ սեփական հերոսները։ Որպես կանոն, նրանք հայտնվում էին VHS տեսաերիզներից։ Իր հզոր թրով թշնամիներին ոչնչացնող Կոնանն ու անողոք ռոբոտ մարդասպանը հերոս էին դարձրել Երկաթյա Արնիին, Վիետնամում սովետական իշխանության վերջին նշույլները վառող Ջոն Ռեմբոն ու ոսկրափշրիչ մենամարտից հետո սիրելի կնոջ անունը բացականչող Ռոքքի Բալբոան հերոսացրին Սլային, իսկ դե Բելգիական Մուսկուլի էլեգանտ բալետային կռիվներն ու շպագատ իջնելու տանջալից տեսարանը միլենիալ դեռահասի անհասանելի երազն էին, ինչի հետևանքով հազարավոր տղաներ ու աղջիկներ կարատե էին պարապում անհասկանալի ծագմամբ «սենսեյների» մոտ։ Բայց կար մի հերոս, ով ոչ կարատե գիտեր, ոչ թուր ուներ, ոչ էլ նռնակի գլխիկով աղեղներ։ Նա «ընդամենը» գիտնական էր, ում առաքելությունը մոլորակի վրա ապրած ամենաահարկու գիշատիչներից երեխաներին փրկելն էր։ Դոկտոր Ալան Գրանտը նույնպես այդ սերնդի հերոսն էր։ Օրերս կյանքից հեռացավ նրան մարմնավորած հրաշալի դերասան Սեմ Նիլը, ու #PAN-ը Նիլի հարուստ ֆիլմացանկից փորձել է առանձնացնել լավագույն դերերը`