AM
23 Մարտ 2012 - 05:51 AMT

«Հրապարակ». Վովա Գասպարյանը արևի է հանել կին ոստիկաններին

Գարնան օրերը տաքանալուն պես ոստիկանապետ Վովա Գասպարյանը արևի հանեց նաև կին ոստիկաններին: Կառավարության հերթական նիստի օրը «արտակարգ» ծառայություն էր դրսում: «Հրապարակը» գրում է, որ մշտական ակցիայի մասնակիցներին այս անգամ հսկում էին կին ոստիկաններ, որոնք ավելի զուսպ ու սակավախոս էին, քան արական սեռինը: Թերթը հիշեցնում է, որ Գասպարյանը ստեղծել է պարեկապահակային մի կառույց, որի ներկայացուցիչները տիրապետում են մի քանի լեզուների և մի շարք հմտությունների: Այստեղ մոտ 40 տոկոսը կանայք են:

Բայց սա մեր իրականության մեջ նոր չէ` ժամանակին էլ Վանո Սիրադեղյանն էր ստեղծել կին-պետավտոտեսուչների գունդ, որոնք մեծ աշխուժություն էին առաջացրել մայրաքաղաքում: