AM
13 Մարտ 2004 - 16:02 AMT

ԵՐԵԿ ԵՐԵԿՈՅԱՆ ԵՐԵՎԱՆԻ ՍՐՃԱՐԱՆՆԵՐԻՑ ՄԵԿՈՒՄ ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱԾ ՓՈԽՀՐԱՁԳՈՒԹՅԱՆ ԱՌՆՉՈՒԹՅԱՄՆ ՁԵՐԲԱԿԱԼՎԱԾՆԵՐ ԴԵՌԵՎՍ ՉԿԱՆ

Երեկ երեկոյան մայրաքաղաքի Իսահակյան-Տերյան փողոցների խաչմերուկում գտնվող «Տրիումֆ» սրճարանում կատարված դեպքի առնչությամբ դեռեւս ձերբակալվածներ չկան, գործի մանրամասները ճշտվում են: Ըստ ՀՀ ոստիկանության մամլո ծառայության, ժամը 22:30-ի սահմաններում հրազենային եւ սառը զենքով հասցված վնասվածքներով հինգ քաղաքացիներ տեղափոխվել են Նոր Նորքի շտապ օգնության հիվանդանոց: Դեպքի վայրից իրավապահ մարմինները հայտնաբերել են առանց գործարանային համարի «Մաուզեր» ատրճանակ: Ինչպես «Արմենպրես» գործակալությանն են հայտնել շտապ օգնության հիվանդանոցից, վիրավորներից մեկի` Խաչիկ Խաչատրյանի վիճակը շարունակում է մնալ ծանր: Մյուս երկու տուժածները` Աղվան Մաթեւոսյանը եւ Հայկ Արամյանն վերակենդանացման բաժնից արդեն տեղափոխվել են թերապեւտիկ բաժանմունք: Ստացած վնասվածքների պատճառով հիվանդանոց են տեղափոխվել նաեւ ոմն Արմենը եւ Լեւոն Վ.-ն, որոնց մասին լրացուցիչ տեղեկատվություն դեռեւս չկա: Նշենք, որ գործի քննությունը վարում է Երեւան քաղաքի դատախազությունը: