AM
23 Մարտ 2012 - 05:55 AMT

«Առավոտ». Վահան Հովհաննիսյանի ավտոմեքենան Դավիթաշեն կամրջի վրա հատել է հոծ գծերը

Երեկ կեսօրին «Առավոտը» ականատես է եղել, թե ինչպես Դավիթաշեն կամրջի վրա «Տոյոտա Կորոլա» մակնիշի 032 օօ 01 համարանիշի ավտոմեքենայի վարորդը, հատելով առանցքային կրկնակի հոծ գծերը, կատարել է ձախ շրջադարձ, ինչը ստեղծում է վթարային իրավիճակ համընթաց և հանդիպակաց երթևեկող տրանսպորտային միջոցների համար: Ճանապարհային երթևեկության նման խախտման համար օրինախախտ վարորդը ենթարկվում է վարչական պատասխանատվության: Թերթը գրում է, որ նշված ավտոմեքենան սպասարկում է Աժ ՀՅԴ խմբակցության ղեկավար Վահան Հովհաննիսյանին: