AM
15 Մարտ 2004 - 15:11 AMT

ԱՄՆ-Ն ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՈՒՄ Է ԱԴՐԲԵՋԱՆԻ ՀԵՏ ՀԱՄԱՏԵՂ ԶՈՐԱՎԱՐԺՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԱՀԱԲԵԿՉՈՒԹՅԱՆ ԴԵՄ ՊԱՅՔԱՐԵԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ

Եվրոպայում ԱՄՆ զինված ուժերի փոխհրամանատար գեներալ Չարլզ Ուոլդը հերթական անգամ հերքել է լուրերն այն մասին, թե Վաշինգտոնը մտադիր է ռազմակայաններ տեղակայել Ադրբեջանում: Ինչպես Բաքվում լրագրողներին է հայտարարել գեներալը, ԱՄՆ-ն ընդամենը քննարկում է ադրբեջանական ցամաքային եւ ծովային ուժերի հետ համատեղ զորավարժությունների անցկացման հարցը` ահաբեկչության դեմ պայքարի գործողությունները համակարգելու նպատակով: Չարլզ Ուոլդը նշել է, որ նման զորավարժություններ արդեն անցկացվել են Վրաստանի հետ: