Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանը շնորհավորել է Վլադիմիր Պուտինին Ռուսաստանի նախագահի պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ: «Հայաստանում բարձր են գնահատում Ձեր անձնական մեծ ներդրումը ռուս-հայկական դաշնակցային հարաբերությունների խորացման գործում»,- ասվում է մասնավորապես ուղերձում: Ռ.Քոչարյանը հավաստիացրել է իր ռուսաստանցի գործընկերոջը, որ պատրաստակամ է «շարունակելու ջանքերը Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ համագործակցության զարգացման ուղղությամբ»:





