Ներկայումս Հայաստանը աշխատանք է տանում Հայկական ատոմային էլեկտրակայանի (ՀԱԷԿ) փակման դեպքում այլընտրանքային էներգիայի աղբյուրների ստեղծման ուղղությամբ: Այդ մասին այսօր լրագրողներին է հայտարարել Հայաստանի ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարար Վարդան Խաչատրյանը: ՀԱԷԿ-ի փակման համար Եվրամիությունը պատրաստ է տրամադրել 100 մլն եվրո, ասել է նախարարը, այնինչ, նրա խոսքերով, անհրաժեշտ գումարը կազմում է 1 մլրդ եվրո, որն էլ հայթայթելու համար քննարկվում են բոլոր հնարավոր տարբերակները: Ըստ նախարարի, այլընտրանքային էլեկտրաէներգիայի աղբյուր կարող է համարվել նաեւ Իրան-Հայաստան գազատարը, որի կառուցումը կսկսվի այս տարի եւ նախատեսվում է ավարտել երկու տարում: Վ. Խաչատրյանի հավաստմամբ, մինչեւ 2020 թվականը կստեղծվի նաեւ ՀՀ էներգետիկայի զարգացման ռազմավարական ծրագիր:





