AM
15 Մարտ 2004 - 17:40 AMT

ԴԻՄԱԿԱՅՈՒԹՅԱՆ ՍՐՈՒՄԸ ԹԲԻԼԻՍԻԻ ԵՎ ԲԱԹՈՒՄԻ ՄԻՋԵՎ ԿԱՐՈՂ Է ԱՊԱԿԱՅՈՒՆԱՑՆԵԼ ՈՂՋ ՀԱՐԱՎԱՅԻՆ ԿՈՎԿԱՍԸ, ԿԱՐԾՈՒՄ ԵՆ ԵՐԵՎԱՆՈՒՄ

Դիմակայության սրումը Վրաստանի կենտրոնական իշխանությունների եւ Աջարիայի ինքնավարության ղեկավարության միջեւ կարող է ապակայունացնել իրավիճակը ողջ Հարավային Կովկասում: Այսօր «Մեդիամաքս» գործակալությանը նման կարծիք է հայտնել Հայաստանի Ազգային Ժողովի պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի հանձնաժողովի նախագահ Մհեր Շահգելդյանը: Ընդ որում, նա հույս է հայտնել, որ հակասությունները Թբիլիսիի եւ Բաթումի միջեւ կկարգավորվեն խաղաղ ճանապարհով: Մ. Շահգելդյանի խոսքերով, Հայաստանը չի կարող անտարբեր մնալ Աջարիայում տիրող իրավիճակի նկատմամբ, քանի որ վրացական այդ ինքնավարության տարածքում կա բազմահազարանոց հայկական համայնք: