AM
15 Մարտ 2004 - 18:42 AMT

ՓՈԼ ԳՈԲԼ` ԱԴՐԲԵՋԱՆԸ ՄԻԱՅՆ ԹՎՈՒՄ Է ՈՒԺԵՂ ՊԵՏՈՒԹՅՈՒՆ

Պաշտոնական Բաքվի այն վկայակոչումները, թե հակամարտությունը Հայաստանի հետ թույլ չի տալիս Ադրբեջանին ժողովրդավարական բարեփոխումներ անցկացնել, անհիմն են: Այս մասին «Ամերիկայի ձայն» ռադիոկայանին տված հարցազրույցում հայտարարել է հայտնի ամերիկացի քաղաքագետ Փոլ Գոբլը: Նրա խոսքերով, «արտաքին սպառնալիքները հաճախ օգտագործվում են որպես արհեստական պատճառ իրավական պետության ստեղծման գործընթացի արգելակման համար»: Ինչպես հաղորդում է «Ռոսբալտ» գործակալությունը, Գոբլի կարծիքով, անհանգստացնող գործոն է հանդիսանում այն, որ Ադրբեջանը դեռեւս չի դարձել իրավական պետություն` երկրում բացակայում են քաղաքացիական հասարակության ինստիտուտները, ընտրությունները անցնում են ոչ ազատ եւ ոչ արդարացի: Ադրբեջանի զարգացման վրա բացասաբար է անդրադառնում կայուն պետինստիտուտների բացակայությունը, կոռուպցիայի առկայությունը, խնդիրները ժողովրդավարության ոլորտում, նշել է Փ.Գոբլը` ավելացնելով, որ այսօր Ադրբեջանը միայն թվում է ուժեղ պետություն: