AM
23 Մարտ 2012 - 16:30 AMT

«Օրինաց Երկրի» մամուլի խոսնակը նեղացել է 36-րդ համարի պատճառով և դիմել աշխատանքից ազատվելու համար

«Օրինաց Երկիր» կուսակցության մամուլի խոսնակը լքել է իր պաշտոնը: Ինչպես PanARMENIAN.Net-ին են հաղորդել կուսակցությունից, Սուսաննա Աբրահամյանը, դժգոհելով ՕԵԿ համամասնական ցուցակում հատկացված 36-րդ տեղից, դիմել է կուսակցության մամուլի խոսնակի պարտականությունից ազատվելու համար:

ՕԵԿ մամուլի նոր խոսնակ է նշանակվել Հարություն Ամիրյանը: