AM
16 Մարտ 2004 - 14:05 AMT

ԼԻՏՎԱՆ ՄՏԱԴԻՐ Է ԴԵՍՊԱՆՈՒԹՅՈՒՆ ԲԱՑԵԼ ՀԱՐԱՎԱՅԻՆ ԿՈՎԿԱՍԻ ԵՐԿՐՆԵՐՈՒՄ

Լիտվան մտադիր Է դեսպանություն բացել Հարավային Կովկասի երկրներում: Այդ երկրի դիվանագիտական ներկայացուցչությունը Հայաստանում, Վրաստանում եւ Ադրբեջանում կգտնվի Թբիլիսիում: Հիշեցնենք, որ ներկայումս Լիտվայի շահերը Հայաստանում ներկայացնում Է Ռուսաստանում հավատարմագրված Լիտվայի դեսպանը: