ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը մարտի 28-ին`ժամը 16.00-17.00 –ը, կանցկացնի իր առաջին Facebook-յան մամուլի ասուլիսը: Այս մասին նախարարը գրել է իր Facebook -յան էջում` նշելով, որ ասուլիսը հրավիրում է որպես ՀՀ ԿԳ նախարար և պատասխանելու է միայն ոլորտին առնչվող հարցերին:
«Այդ հաղորդումը կլինի «Ազատություն» ռադիոկայանի «ՄԱՔՍ ԹՎ»-ի ուղիղ եթերում: Ձեզ հուզող բոլոր հարցերը կարող եք ուղղղել ինձ նույն օրը ժամը 15.45-16.00` դրանք տեղադրելով այդ պահին իմ պատին հայտնված գրառման տակ»,- նշել է նախարարը գրառման մեջ:





