Մարտի 25-ին Լոնդոնում կկայանա «Կայունությունը, ժողովրդավարությունը եւ զարգացումը Կովկասում» թեմայով միջազգային կոնֆերանս, որտեղ կքննարկվեն իրադրությունը տարածշրջանի երկրներում, այնտեղ առկա խնդիրներն ու դրանց լուծման ուղիները:«Օլայլար» ադրբեջանական գործակալության հաղորդագրության համաձայն, կոնֆերանսում կքննարկվի նաեւ Լեռնային Ղարաբաղի խնդիրը:





