AM
25 Մարտ 2012 - 10:56 AMT

ՀԱԿ-ի նիստին ներկայացվել է ընտրական ծրագրի նախագիծը

ՀՀ Առաջին Նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանն այսօր վարել է «Հայ Ազգային Կոնգրես» ընտրական դաշինքի անդամ կուսակցությունների և Կոնգրեսի կենտրոնական գրասենյակի համատեղ նիստ:

Դաշինքի նիստում քննարկվել է ընտրական շտաբի ձևավորման հարցը: Որոշում է կայացվել այն ձևավորել կենտրոնական գրասենյակի հիմքի վրա, ինչպես նաև դաշինքի անդամ կուսակցությունների կողմից առաջարկներ ներկայացնել շտաբի համալրման վերաբերյալ:

Նիստում ներկայացվել է «Հայ Ազգային Կոնգրես» դաշինքի ընտրական ծրագրի նախագիծը, որն ընդունվել է որպես հիմք հետագա լրամշակման համար: Անդրադարձ է եղել քարոզարշավին առնչվող խնդիրներին: