AM
17 Մարտ 2004 - 18:22 AMT

ՍԵՐԳԵՅ ԼԱՎՐՈՎ. ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԱԳՆ ԱՌԱՋՆԱՀԵՐԹ ԽՆԴԻՐՆԵՐԻՑ ՄԵԿԸ ԱՊՀ ԵՐԿՐՆԵՐԻ ՀԵՏ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԶԱՐԳԱՑՈՒՄՆ Է

Ռուսաստանի ԱԳՆ առաջնահերթ խնդիրներից մեկը ԱՊՀ-ի երկրների հետ երկկողմ հարաբերությունների զարգացումն է եւ ինտեգրման գործընթացների առաջխաղացումը այն չափով, որ չափով դրան պատրաստ է երկրներից յուրաքանչյուրը: Այդ մասին այսօր լրագրողներին է հայտարարել Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը: Նա ասել է, որ մարտի 26-ին Մինսկում տեղի կունենա ԱՊՀ-ի երկրների Արտգործնախարարների խորհրդի նիստը, որտեղ կքննարկվեն ամենատարբեր բնագավառներում հետագա համագործակցության եւ ԱՊՀ-ի բարձրագույն կանոնադրային մարմինների հերթական հանդիպումների նախապատրաստման հարցերը: