AM
26 Մարտ 2012 - 12:12 AMT

Արդարադատության նախարարությունում 2011-ին համակարգված ձևով կազմակերպվել է քաղաքացիների ընդունելություն

Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը գնահատել է արդարադատության նախարարության գործունեության ոլորտում 2011-ի զարգացումները, առկա թերություններն ու խնդիրները: ՀՀ արդարադատության նախարարությունում ստեղծվել է աշխատակազմի օրինականության վերահսկողության տեսչություն: Մարդու իրավունքների պաշտպանի գնահատմամբ` համակարգված ձևով կազմակերպվել է քաղաքացիների ընդունելություն, ապահովվել է դիմումներին և բողոքներին պատշաճ ընթացք տալու գործընթացը:

Ստեղծվել են ՀՀ սահմանադրական դատարանի և Մարդու իրավունքների եվրոպա-կան դատարանի որոշումների ուսումնասիրության աշխատանքային խմբեր՝ ներպետական օրենսդրությունը նշված որոշումների պահանջներին համապատասխանեցնելու նպատակով: Մասնավորապես՝ աշխատանքային խմբի կողմից ուսումնասիրված սահմանադրական դատարանի որոշումների հիման վրա ՀՀ կառավարությանն է ներկայացվել օրենսդրական ակտերում փոփոխություններ կատարելու առաջարկներ:

Գույքագրվել է 1990-95 թվականների ՀՀ օրենսդրությունը, վերլուծվել և օրենսդրական նախաձեռնության տեսքով առաջարկություններ են ներկայացվել բոլոր շահագրգիռ մարմիններին: