Ինչպես PanARMENIAN.Net-ին տեղեկացնում են Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը մարտի 26-ին ծանոթացել է Մայիսի 9-ի եռատոնի շրջանակներում մայրաքաղաք Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում իրականացվող բարեկարգման աշխատանքների ընթացքին:
Երկրի ղեկավարը նշել է, որ նախապատրաստական աշխատանքները պետք է տարվեն բարձր մակարդակով՝ դա համարելով տոնական միջոցառումների պատշաճ անցկացման կարեւոր նախապայմաններից մեկը:
Նախագահին ուղեկցել են վարչապետ Արա Հարությունյանը և պաշտոնատար այլ անձինք:





