ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը գնահատել է արդարադատության նախարարության գործունեության ոլորտում 2011-ի զարգացումները, առկա թերություններն ու խնդիրները:
Նոտարական ծառայություններն, ըստ Կարեն Անսրեասյանի, սահմանել են նոտարի պաշտոնում նշանակվելու, նոտարի թեկնածուների վերապատրաստման նոր կարգ և չափանիշներ, վերանայվել են նոտարական ծառայությունների համար սակագները, սահմանվել և հստակեցվել են այդ ծառայությունների համար ֆիքսված սակագները:
Ուսումնասիրվել են արդարադատության նախարարին հասցեագրված քաղաքացիների բողոքները, որոնց հիման վրա տրվել են համապատասխան հանձնարարականներ՝ միաժամանակ ուժեղացնելով նոտարների նկատմամբ վերահսկողությունը:
Կարեն Անդրեասյանի գնահատմամբ, 2011-ի ապրիլից իրավաբանական անձանց պետական ռեգիստրում ներդրվել է մեկ պատուհանի սկզբունքը, հնարավորություն է ստեղծվել նաև իրավաբանական անձի գրանցումն իրականացնել էլեկտրոնային եղանակով, ընդամենը մի քանի րոպեների ընթացքում, ինչպես նաև տեղի է ունեցել առկա բոլոր ընթացակարգերի պարզեցում, ժամկետների կրճատում:
Մարդու իրավունքների պաշտպան գնահատմամբ`կրճատվել է ամուսնությունների գրանցման ժամկետը և պահանջվող փաստաթղթերի քանակը, անվան փոփոխման համար դիմումատուի կողմից ներկայացվող փաստաթղթերի ցանկը, իսկ դեկտեմբերի 1-ից ՔԿԱԳ տարածքային մարմիններն աշխատանքներն իրականացրել են էլեկտրոնային կառավարման նոր համակարգով:
Քրեակատարողական հիմնարկներում շարունակվել են վերանորոգման և հիմնանորոգ-ման աշխատանքները, ավելացվել են երկարատև տեսակցությունների համար նախատեսված սենյակների քանակը, որոշ քրեակատարողական հիմնարկների բուժկետերը վերազինվել են նոր սարքավորումներով, ինչպես նաև հատկացվել են բավարար չափով դեղորայքներ:
Ավելացել է «Աջակցություն դատապարտյալին» հիմնադրամի մասնաճյուղերի արտա-դրական, գյուղատնտեսական և հացաթխման արտադրամասերում աշխատանքներ իրա-կանացնող դատապարտյալների թվաքանակը՝ 2010թ.-ի 236-ի փոխարեն հասել է 271-ի:





