AM
26 Մարտ 2012 - 12:54 AMT

Արարատի մարզում փայտյա մատուռ է այրվել

Մարտի 25-ին, ժամը 18.05-ին ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզում` Բերքանուշի գյուղապետարանի մոտակայքում այրվում է մատուռ, հայտնում է ԱԻՆ մամլո ծառայությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 18.17-ին, մարվել` 18.20-ին:

Ամբողջությամբ այրվել է փայտյա մատուռը` 2×5 մ մակերեսով: