Մարտի 25-ին, ժամը 19.15-ի ահազանգ է ստացվել, որ Երևանի Բաբաջանյան 47շենքի 2-րդ մուտքում այրվում է էլեկտրական վահանակ: Դեպքի վայր են մեկնել մեկ մարտական հաշվարկ, հատուկ փրկարարական ջոկատի հերթապահ, հրդեհաշիջման կազմակերպման բաժնի և ՃԿԿ օպերատիվ խմբերը` պարամեդիկներով, հայտնում է ԱԻՆ մամլո ծառայությունը: Հրդեհը մեկուսացվել է ժամը 19.25-ին, մարվել` 19.30-ին:
Շենքի 2-րդ մուտքի 1-ին հարկում գտնվող էլեկտրական վահանակում այրվել է 18 հաշվիչ և մալուխներ:
Հրշեջ-փրկարարները և փրկարարները շենքի տարբեր հարկերից տարհանել են 14 բնակչի, որոնցից 2-ը` երեխա:
Ծխահարվել և «Արմենիա» բժշկական կենտրոն են տեղափոխվել 2002 թ. ծնված Մանուշակ և 1998 թ. ծնված Մերի Պետրոսյանները, 1982 թ. ծնված Նինա Հակոբյանը և 2005 թ. ծնված Էմին Օհանյանը:
Ըստ բժիշկների` տուժածների վիճակը միջին ծանրության է:





