AM
19 Մարտ 2004 - 13:18 AMT

ԳՎԻՆԵԱՅՈՒՄ ՀԵՂԱՇՐՋՄԱՆ ՄԱՍՆԱԿՑԵԼՈՒ ՄԵՂԱԴՐԱՆՔՈՎ ՁԵՐԲԱԿԱԼՎԱԾ ՀԱՅԱՍՏԱՆՑԻՆԵՐԸ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԱՎԻԱՑԻԱՅԻ ՕԴԱՉՈՒՆԵՐ ԵՆ

Մարտի 8-ին Հասարակածային Գվինեիայում ձերբակալված ՀՀ 6 քաղաքացիներ, որոնց ներկայացվել է պետական հեղաշրջման փորձին մասնակցելու մեղադրանք` Աֆրիկայի երկրներում մասնավոր ընկերությունների հետ կնքված պայմանագրերով աշխատող քաղաքացիական ավիացիայի օդաչուներ են: «Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունը ձեռնարկում է դիվանագիտական բոլոր հնարավոր միջոցները` իրավիճակի շուրջ տեղեկությունները ճշգրտելու եւ ՀՀ քաղաքացիներին անհրաժեշտ իրավական օժանդակություն ցուցաբերելու համար»,- նշել է Հայաստանի ԱԳՆ մամուլի քարտուղար Համլետ Գասպարյանը: Նրա խժոսքերով` Ռուսաստանում Հայաստանի դեսպանը եւ ՄԱԿ-ում Հայաստանի մշտական ներկայացուցիչը Մոսկվայում եւ Նյու Յորքում հանդիպումներ են ունեցել իրենց գվինեացի գործընկերների հետ: «Միաժամանակ, հաշվի առնելով այն հանգամանքը, որ Հայաստանը չունի որեւէ դիվանագիտական ներկայացուցչություն Աֆրիկայում` ՀՀ ԱԳՆ դիմել է Հասարակածային Գվինեայում որոշակի ազդեցություն ունեցող բարեկամ երրորդ երկրներին եւ խնդրել ցուցաբերել հնարավոր աջակցություն Հայաստանի քաղաքացիների նկատմամբ»,- հայտարարել է ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղարը: