Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի հրատարակչական բաժինը լույս է ընծայել Գևորգ աբեղա ՍարոյանԳևորգ աբեղա Սարոյանի «Երվանդ վարդապետ Տեր-Մինասյանի եկեղեցագիտական գործունեությունը (1892-1910) և լիբերալ-բողոքական դպրոցի հետ ունեցած առնչությունները» և Վալերի Գ. Թունյանի «Ամենայն Հայոց Կաթողիկոս Ներսես Ե Աշտարակեցի – Պաշտպան Հայրենյաց» գրքերըի «Երվանդ վարդապետ Տեր-Մինասյանի եկեղեցագիտական գործունեությունը (1892-1910) և լիբերալ-բողոքական դպրոցի հետ ունեցած առնչությունները» և Վալերի Գ. Թունյանի «Ամենայն Հայոց Կաթողիկոս Ներսես Ե Աշտարակեցի – Պաշտպան Հայրենյաց» գրքերը: Ինչպես PanARMENIAN.Net-ին հաղորդում են Մայր Աթոռ Ս. Էջմիածնի տեղեկատվական համակարգից` Գևորգ աբեղա Սարոյանն իր աշխատանքում փորձել է վեր հանել և համակողմանի վերլուծության ենթարկել 19-րդ դարավերջի և 20-րդ դարի առաջին տասնամյակների Հայ Եկեղեցում ծավալված աստվածաբանական զարգացումները, այդ թվում բարենորոգչական շարժման խնդիրները:
Իսկ Վալերի Թունյանը ռուսալեզու իր մենագրության մեջ ներկայացնում է 19-րդ դարի Հայ Եկեղեցու նշանավոր հայրապետ Ներսես Աշտարակեցի կաթողիկոսի գործունեությունը Ռուսական կայսրության 19-րդ դարի առաջին կեսի քաղաքականության հետ փոխադարձ կապի մեջ:





