AM
20 Մարտ 2004 - 13:52 AMT

ՀԱՐԱՎԱՅԻՆ ԿՈՎԿԱՍՈՒՄ ԵՎՐԱՄԻՈՒԹՅԱՆ ՀԱՏՈՒԿ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉԸ ԵՐԵՎԱՆ ԿԺԱՄԱՆԻ ՄԱՐՏԻ 23-ԻՆ

Մարտի 23-ին Երեւան կժամանի Հարավային Կովկասում Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Հեյկի Թալվիթիեն: Մինչեւ մարտի 27-ը տեւող այցի ընթացքում նա հանդիպումներ կունենա Հայաստանի քաղաքական ղեկավարության հետ: Հիշեցնենք, որ 2004 թվականին կայացած իր նախկին այցի ընթացքում Հ.Թալվիթիեն հայտարարել էր իր պատրաստակամության մասին` «առաջին իսկ հնարավորության դեպքում» կայցելել նաեւ Լեռնային Ղարաբաղ եւ հանդիպել նրա ղեկավարության հետ: Նշենք, որ ներկայումս ԵՄ հատուկ ներկայացուցիչը այցով գտնվում է Ադրբեջանում: