AM
20 Մարտ 2004 - 13:54 AMT

ԲԱՔՎՈՒՄ ԱԶԱՏԱԶՐԿՄԱՆ ԵՆ ԴԱՏԱՊԱՐՏՎԵԼԵՎՍ 16 ԸՆԴԴԻՄՈՒԹՅԱՆ ԱԿՏԻՎԻՍՏՆԵՐ

Բաքվում նախօրեին դատարանը տարբեր ժամկետների ազատազրկման է դատապարտել ընդդիմության եւս 16 ակտիվիստների` 2003 թվականի հոկտեմբերին տեղի ունեցած զանգվածային անկարգություններին մասնակցելու համար: Ինչպես տեղեկացրել է «Ազատություն» ռադիոկայանը, ավելի վաղ նման մեղադրանքներով Ադրբեջանում դատապարտվել էին եւս մի քանի տասնյակ մարդ: Հիշեցնենք, որ հոկտեմբերի 15-16 Բաքվում ընդդիմադիր «Մուսավաթ» կուսակցության կողմնակիցները անկարգություններ էին կազմակերպել` չհամաձայնվելով երկրի նախագահական ընտրություններում իրենց առաջնորդ Իսա Ղամբարի պարտությանը: