Թուրքիան կարող է անդամակցել Եվրամիությանը 2016 թվականից ոչ շուտ: Նման կարծիք է արտահայտել Եվրահանձնաժողովի ներքին շուկայի հարցերով պատասխանատու Ֆրից Բոլկշթայնը: Ինչպես տեղեկացնում է Եվրոպայի հայերի վեհաժողովը, մարտի 18-ին ելույթ ունենալով Հոլանդիայում` Բոլկշթայնը հայտարարելէ, որ «եթե երեւակայենք», ապա Անկարայի հետ բանակցությունները կարող են սկսվել միայն 2006 թվականին: Այնուհետեւ, տասը տարի անց, թուրքերը կարող են անդամակցել ԵՄ-ին, նշել է եվրահանձնակատարը:





