AM
20 Մարտ 2004 - 15:24 AMT

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԳՆ ՂԵԿԱՎԱՐԸ ԿՈՉ Է ԱՐԵԼ ԱԴՐԲԵՋԱՆԻՆ ԴԱԴԱՐԵՑՆԵԼ ՀԱՅԱՏՅԱՑ ՔԱՐՈԶՉՈՒԹՅԱՆ ՈՒԺԳՆԱՑՈՒՄԸ

Պաշտոնական Բաքուն պետք է հրաժարվի հայատյաց քարոզչության ուժգնացումից: Այդ մասին հայտարարել է ՀՀ արտգործնախարար Վարդան Օսկանյանը` ելույթ ունենալով նախօրեին Բրատիսլավայում կայացած «Դեպի ընդլայնված Եվրոպա.նոր օրակարգ» միջազագային խորհրդաժողովում: Ինչպես տեղեկացրել է Հայաստանի ԱԳՆ մամուլի ծառայությունը, նախարարը կոչ է արել Ադրբեջանին հրաժարվել «հայերի` որպես «թշնամու» կերպարը սերմանելու քաղաքականությունից»: Օսկանյանի կարծիքով` նման մոտեցումը խոչընդոտում է ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը: Նախարարը նաեւ նշել է, որ եվրաինտեգրումը կնպաստի մթնոլորտի լիցքաթափմանը եւ Հարավային Կովկասում հակամարտությունների կարգավորմանն ուղղված հետագա ջանքերին: