Մարտի 23-27-ը Հայաստանում կանցկացվեն հրամանատարա-շտաբային զորավարժություններ` երկրի Զինված ուժերի տեխնիկական, թիկունքային եւ բժշկական զորամասերի մասնակցությամբ: Հայաստանի պաշտպանության նախարարության մամլո ծառայության հաղորդագրության համաձայն, զորավարժությունները տեղի կունենան «2004 թվականի պատրաստության պլանի» շրջանակներում ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետ գեներալ-գնդապետ Միքայել Հարությունյանի ղեկավարությամբ: Զորավարժությունների անցկացման պլանի համաձայն, զորքերի համալրման նպատակով կիրականացվի զորահավաքայինների զորակոչ, ինչը հանդիսանում է զորավարժությունների սկզբնական փուլի ուսումնական հարցերից մեկը:





