AM
22 Մարտ 2004 - 17:55 AMT

ՀԱՅԿԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԱՌԱՋԻՆ ԱՆԳԱՄ ԿՄԱՍՆԱԿՑԵՆ ԲԵՅՐՈՒԹԻ ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍԻՆ

Սննդամթերք արտադրող 8 ընկերություններ առաջին անգամ կներկայացնեն Հայաստանը ապրիլի 27-30-ը Բեյրութում կայանալիք «Հոռեկա-2004» մասնագիտացված միջազգային ցուցահանդեսում: Ցուցահանդեսին հայկական ընկերությունների մասնակցությանն աջակցող DAI ASME ծրագրի ներկայացուցիչ Գոհար Հարությունյանն «Արմենպրեսս» գործակալությանը տեղեկացրել է, որ Բեյրութի ավանդական ցուցահանդեսը հայկական ընկերությունների հետաքրքրությունն է առաջացրել անցյալ տարի, երբ դրանցից վեցի ներկայացուցիչները շուկայական դիտարկում կատարեցին Մերձավոր Արեւելքում: Գ.Հարությունյանի խոսքերով, հետազոտությունները ցույց տվեցին, որ հայկական սննդի արտադրատեսակները կարող են մրցունակ լինել Լիբանանում, Հորդանանում եւ Սիրիայում եւ դրանցով արդեն հետաքրքրվում են այնտեղի ներմուծողները: Նրա գնահատմամբ, այդ շուկաներում հայկական ապրանքների տարծման համար նպաստավոր գործոններ են հանդիսանում մեծաթիվ հայկական համայնքների առկայությունը այդ երկրներում եւ համեմատաբար դյուրին տրանսպորտային սխեմաները: