AM
22 Մարտ 2004 - 18:51 AMT

ԲԱՔՎԻ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՑՐԵԼ Է Ի ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆ ԲՈՒԴԱՊԵՇՏՈՒՄ ՀԱՅ ՍՊԱՅԻ ՍՊԱՆԱԾ ՌԱՄԻԼ ՍԱՖԱՐՈՎԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՎԱԾ ՑՈՒՅՑԸ

Ադրբեջանի «Ղարաբաղի ազատագրման կազմակերպության» երիտասարդ անդամները այսօր Բաքվի կենտրոնում ցույց են կազմակերպել«Կեցցե՛ս, Ռամիլ» (խոսքը Բուդապեշտում հայ սպային սպանած ադրբեջանցի զինվորականի մասին է) եւ «Մենք վրեժխնդիր պիտի լինենք Խոջալլուի համար» կարգախոսներով: Ոստիկանությունը ցրել է չարտոնված ցույցը եւ ձերբակալել ցույցի երեք մասնակիցներին: