AM
23 Մարտ 2004 - 13:21 AMT

ՀԱՐԱՎԱՅԻՆ ԿՈՎԿԱՍՈՒՄ ԵՎՐԱՄԻՈՒԹՅԱՆ ՀԱՏՈՒԿ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆ ԱՅՍՕՐ ԺԱՄԱՆՈՒՄ Է ԵՐԵՎԱՆ

Տարածաշրջանային այցի շրջանակներում Հարավային Կովկասում Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Հեյկի Թալիվիթիեն այսօր կժամանի Երեւան: Մինչեւ մարտի 26-ը տեւող այցի ընթացքում նա հանդիպումներ կունենա Հայաստանի քաղաքական ղեկավարության հետ: Նշենք, որ մինչեւ Երեւան ժամանելը ԵՄ հատուկ Ներկայացուցիչը գտնվում էր Բաքվում, որտեղ հանդիպումներ է ունեցել Ադրբեջանի ղեկավարության հետ: Պատասխանելով այնտեղ Լեռնային Ղարաբաղ այցելելու հնարավորության մասին հարցին` Հ.Թալվիեթեն ասել է, որ առայժմ դրա անհրաժեշտությունը չկա: Ընդսմին, նա ավելացրել է, որ անհրաժեշտության դեպքում Ստեփանակերտ այցելությունը չի բացառվում: Հիշեցնենք, որ 2004 թվականի հունվարի վերջին իր Հայաստան կատարած նախորդ այցի ընթացքում ԵՄ ներկայացուցիչը հայտարարել էր, որ «առաջին իսկ հնարավորության դեպքում» պատրաստ է այցելել Լեռնային Ղարաբաղ: