AM
28 Մարտ 2012 - 13:39 AMT

Պաշտոնյան ձերբակալվել է կաշառք ստանալու պահին

Երևանի ոստիկանության բաժնի հետաքննչական բաժանմունքի հետաքննիչ, ոստիկանության լեյտենանտ Արթուր Հովսեփյանն այսօր ձերբակալվել է Քաղաքացի Հ-ի նկատմամբ քրեական հետապնդում չիրականացնելու դիմաց նրանից 500 ԱՄՆ դոլար կաշառք գումար ստանալու պահին:

Այս մասին PanARMENIAN.Net-ին տեղեկացրել են ՀՀ ԱԱԾ մամուլի կենտրոնից: ՀՀ Ազգային անվտանգության ծառայության կողմից նախապատրաստվում են նյութեր Ա. Հովսեփյանի նկատմամբ ՀՀ Քր. Օր-ի 311 հոդվածի /կաշառք ստանալ/ հատկանիշներով քրեական գործ հարուցելու համար: