Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը աշխատանքային շրջայց է կատարել մայրաքաղաքի երթևեկության կանոնակարգման ու տրանսպորտային հոսքերի բեռնաթափման նպատակով իրականացվող նոր ավտոճանապարհների կառուցման շինհրապարակներ և տեղում ծանոթացել ընթացող աշխատանքներին:
Ինչպես PanARMENIAN.Net-ին տեղեկացնում են Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից` քաղաքապետի աշխատանքային շրջայցի առաջին կանգառը Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում էր, որտեղ քաղաքապետը Ուլնեցու փողոցից դեպի Ռուբինյանց փողոց տանող 2.5 կմ երկարությամբ նոր շրջանցիկ ավոտճանապարհի կառուցման ընթացքին:
Աշխատանքային շրջայցի շրջանակում քաղաքապետը այցելել է նաև Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Լենինգրադյան փողոցը Իսակովի պողոտային կապող ավտոմայրուղու կառուցման շինհրապարակ և հետևել ընթացող աշխատանքներին: Ընթացիկ աշխատանքներն, ընդհանուր առմամբ, գոհացրել են քաղաքապետին:
«Շրջայցի արդյունքում արձանագրեցինք, որ բոլոր աշխատանքներն ընթանում են նախանշված ժամանակացույցի համաձայնզ, ինչը գոհացուցիչ է: Սակայն հույս ունենք, որ որոշ աշխատանքներ կավարտենք նախատաեսվածից ավելի շուտ, ինչը կնպաստի մայրաքաղաքի երթևեկությունը օր առաջ բեռնաթափելուն»,-նշել է Տարոն Մարգարյանը` հավելելով, որ «Երևաննախագիծ» ինսիտուտի մասնագետների հետ քննարկվում են առաջիկա տարիներին նախատեսվող ճանապարհաշինական այլ ծրագրեր:





