AM
29 Մարտ 2012 - 06:56 AMT

Շարունակում են փակ մնալ Սելիմի լեռնանցքը և Մադինա-Վերին Գետաշեն ավտոճանապարհը

ՀՀ տարածքում միջպետական ավտոճանապարհներն ու լեռնանցքները ժամը 10:00-ի դրությամբ անցանելի են: Ինչպես հաղորդում են արտակարգ իրավիճակների նախարարությունից` որոշ ճանապարահատվածներում տեղ-տեղ առկա է մերկասառույց: Փակ է Սելիմի լեռնանցքը և Մադինա-Վերին Գետաշեն ավտոճանապարհը:

Կատարվում են ճանապարհների մաքրման և մշակման աշխատանքներ: Ճանապարհների մաքրման աշխատանքները և երթևեկության անվտանգությունը իրականացվում են "ՃՇՇ"-ների և ճանապարհային ոստիկանության համապատասխան ստորաբաժանումների հետ համատեղ: