AM
29 Մարտ 2012 - 08:42 AMT

Ավտոպատահար է տեղի ունեցել Արտաշատ-Երևան ճանապարհին, կա մեկ զոհ

Այսօր գիշերը ժամը 01.02-ին ոստիկանությունից տեղեկություն է ստացվել, որ Արտաշատ-Երևան ավտոճա¬նապարհին՝ Հովտաշեն գյուղի մոտակայքում, տեղի է ունեցել ավտոպատահար, կան տուժածներ և անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Ինչպես տեղեկացնում են Արտակարգ իրավիճակների նախարարությունից, դեպքի վայր են մեկնել մեկ մարտական հաշվարկ և մարզային փրկարարական ջոկատը։

Պարզվել է, որ «ԲՄՎ» մակնիշի 03 ՕԼ 748 պ/հ ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և շրջվել ջրանցքը: Մինչ փրկարարների ժամանումը` տեղի ուժերով ավտոմեքենայից դուրս են բերվել 1988 թ. ծնված Արմեն Մել¬քոնյանը և 1985 թ. ծնված Յուրիկ Ավագյանը, որոնք տեղափոխվել են Մասիսի հի¬վան¬դանոց և, համապատասխան բուժօգնություն ստանալով, դուրս գրվել:

Փրկարարներն ավտոմեքենայից դուրս են բերել վարորդ` 1987 թ. ծնված Սարգիս Մելքոնյանի դին:

Ավտոկռունկի միջոցով ավտոմեքենան դուրս է բերվել ջրանցքից:

Դեպքի վայր է մեկնել հատուկ փրկարարական ջոկատի հերթապահ խումբը` ջրասուզակներով, որոնք ժամը 05.50-ի սահմաններում ջրանցքում՝ եղեգների մեջ, հայտնաբերել են ուղևոր` 1988 թ. ծնված Գևորգ Ավագյանի դին: