AM
24 Մարտ 2004 - 14:24 AMT

ՎՐԱՍՏԱՆՈՒՄ ԱՆՑԿԱՑՎԵԼԻՔ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԱԿԱՆ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ԿՀԵՏԵՎԵՆ ՆԱԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԸ

Մարտի 28-ին Վրաստանում անցկացվելիք արտահերթ խորհրդարանական ընտրություններին կհետեւեն նաեւ Հայաստանի ներկայացուցիչները: Ինչպես տեղեկացրել են ՀՀ Ազգային ժողովի մամուլի ծառայությունից, Վրաստան կմեկնեն պատգամավորներ Վռամ Գյուլզադյանը եւ Շավարշ Քոչարյանը, որոնք կիրականացնեն իրենց դիտորդական առաքելությունը ԱՊՀ Խորհրդարանական վեհաժողովի եւ Եվրախորհրդի Խորհրդարանական վեհաժողովի պատվիրակությունների կազմում: Վրաստան կմեկնի նաեւ Հայաստանի Կենտրոնական եւ տարածքային ընտրական հանձնաժողովների ներկայացուցիչների պատվիրակությունը: