AM
24 Մարտ 2004 - 15:13 AMT

ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԸ ԵՎ ԵՄ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉԸ ՀԱՆԴԵՍ ԵՆ ԵԿԵԼ ՀԱՐԱՎԱՅԻՆ ԿՈՎԿԱՍԻ ԲՈԼՈՐ ԵՐԿՐՆԵՐԻ ՄԻՋԵՎ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՍՏԱՏՄԱՆ ՕԳՏԻՆ

Երեւանը պատրաստ է առանց որեւէ նախապայմանի տնտեսական համագործակցություն հաստատել եւ զարգացնել տարածաշրջանի բոլոր երկրների հետ, ինչը հետագայում հիմք կհանդիսանա առկա հակամարտությունների խաղաղ կարգավորման համար: Այս մասին այսօր հայտարարել է Հայաստանի վարչապետ Անդրանիկ Մարգարյանը` Հարավային Կովկասի հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Հեյկի Թալվիթիեյի հետ Երեւանում հանդիպման ժամանակ: Խոսելով ԵՄ «Ընդլայնված Եվրոպա. նոր հարեւաններ» նախաձեռնության եւ այնտեղ Հարավային Կովկասի երկրների ներգրավվման մասին` Հ.Թալվիթիեն նույնպես կարեւորել է տարածաշրջանային համագործակցության զարգացումը եւ հակամարտությունների կարգավորումը, մասնավորապես, Լեռնային Ղարաբաղի` ընդսմին պատրաստակամություն հայտնելով իր լիազորությունների շրջանակներում օժանդակել դրանց ուղիների փնտրմանը: