Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլին հնարավոր է համարում ղարաբաղյան խնդրի լուծումը` Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ պայմանավորվածության հասնելու ուղիով: Ինչպես տեղեկացնում է Բաքվի «525-րդ» թերթը, Սահակաշվիլին նշել է, որ Վրաստանը պատրաստ է աջակցելու հակամարտության կարգավորման գործընթացին: Նրա կարծիքով, հակամարտությունը պետք է հնարավորինս շուտ լուծվի` ելնելով Հարավային Կովկասի Եվրամիությանն ինտեգրվելու շահերից:





