AM
24 Մարտ 2004 - 18:20 AMT

«ԽԻՍՏ ԶԲԱՂՎԱԾՈՒԹՅԱՆ» ՊԱՏՃԱՌՈՎ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՉԻ ՄԱՍՆԱԿՑՈՒՄ ԵՐԵՎԱՆՈՒՄ ՍԿՍՎԱԾ ՍԵՎԾՈՎՅԱՆ ՏՀ ԽՎ ՀԱՄԱԺՈՂՈՎԻՆ

Ադրբեջանի պատվիրակությունը չի մասնակցում Երեւանում այսօր բացված Սեւծովյան տնտեսական համագործակցության Խորհրդարանական վեհաժողովի (ՍԾՏՀ ԽՎ) մշակույթի, կրթության եւ սոցիալական հարցերի հանձնաժողովի նիստին: Հիշեցնենք, որ օրեր առաջ ադրբեջանական մամուլը` վկայակոչելով Միլի Մեջլիսը, հաղորդել Էր, որ իրենց պատվիրակությունը չի մասնակցելու Երեւանում կայանալիք նիստին, քանի որ Հայաստանը «չի երաշխավորել» իրենց անվտանգությունը: Ինչպես այս առնչությամբ այսօր Երեւանում նշել է հանձնաժողովի նախագահի տեղակալ, Ռումինաիայի նեկայացուցիչ Դումիտրու Բուզատուն, ադրբեջանական պատվիրակությունը կանխապես զգուշարցրել էր ՍԾՏՀ ԽՎ ղեկավարությանը, որ չի կարող մասնակցել նիստին` «խիստ զբաղվածության» պատճառով: Իր հերթին Հայաստանի պատվիրակության ղեկավար Գագիկ Մինասյանն ադրբեջանական պատիվրակության բացակայությունը պայմանավորում Է այն հանգամանքով, որ նրանք նման դեպքերում գալիս Էին Հայաստան Վրաստանով` վրացի գործընկերների հետ միասին, որոնք այս անգամ նույնպես չեն ժամանել Երեւան, քանի որ պատրաստվում են մարտի 28-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններին: