AM
25 Մարտ 2004 - 14:05 AMT

ՀԱՅԱՍՏԱՆԸ ՄԻԱՑԵԼ Է «ՀԱՄԱՍԻ» ՀՈԳԵՎՈՐ ԱՌԱՋՆՈՐԴԻ ՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԴԱՏԱՊԱՐՏՈՂ ՄԱԿ-Ի ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԲԱՆԱՁԵՎԻՆ

Հայաստանը քվեարկել է «Համաս» արմատական խմբավորման առաջնորդ շեյխ Ահմեդ Յասինի սպանությունը եւ պաղեստինյան տարածքներում մարդու իրավունքների խախտումները դատապարտող ՄԱԿ-ի Մարդու իրավունքերի հանձնաժողովի բանաձեւի ընդունման օգտին: Բանաձեւի ընդունման օգտին քվեարկել է ՄԱԿ-ի Հանձնաժողովի անդամ 31 երկիր, դեմ քվեարկել են ԱՄՆ-ն եւ Ավստրալիան: