AM
25 Մարտ 2004 - 14:26 AMT

ԿԻԵՎՈՒՄ ԿՀԱՆԴԻՊԵՆ ԱՊՀ ԵՐԿՐՆԵՐԻ ՄԻ ՇԱՐՔ ԳԵՐԱՏԵՍՉՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՂԵԿԱՎԱՐՆԵՐԸ

Ուկրաինայի մայրաքաղաք Կիեւում ապրիլի 7-8-ը կկայանա ԱՊՀ երկրների արտաքին եւ ներքին գործերի նախարարների, անվտանգության եւ հատուկ ծառայությունների ղեկավարների, սահմանապահ զորքերի հրամանատարների, գլխավոր դատախազների, մաքսային ծառայությունների, ինչպես նաեւ ֆինանսական նախաքննության մարմինների ղեկավարների համակարգող խորհրդի համատեղ երկրորդ նիստը: