Առաջիկայում մայրաքաղաքի կենտրոնում, Սբ. Կաթողիկե և Սբ. Աննա եկեղեցիների հարևանությամբ՝ Աբովյան փողոցի գողտրիկ մի հատվածում տեղադրվելու է հայ մեծանուն բարերար Ալեքսանդր Մանթաշյանցի արձանը: Հուշարձանի հեղինակը ՀՀ վաստակավոր քանդակագործ Տիգրան Արզումանյանն է:
Մայրաքաղաքի կենտրոնում Մանթաշովի արձանը տեղադրելու մասին Երևանի քաղաքապետի որոշումը եղել է դեռ 2011 թ. հունիսի 20-ին:
Որոշման համար հիմք էր հանդիսացել Երևանի քաղաքապետարանի գեղարվեստի խորհրդի նիստի արձանագրության դրական եզրակացությունը:
Ավելացնենք, որ արդեն Աբովյան փողոցում սկսել են տարածքի նախապատրաստման և բարերարի արձանի տեղադրման հետ կապված աշխատանքները, հայտնում է Երևանի քաղաքապետարանի մամլո ծառայությունը:





