AM
25 Մարտ 2004 - 17:29 AMT

«ՀԱՅԽՆԱՅԲԱՆԿԻ» ՌՈՒՍ ՀԱՄԱՏԵՐԵՐԸ ՊԱՐՏԱՎՈՐՎՈՒՄ ԵՆ ԴԱՐՁՆԵԼ ԱՅՆ ԱՌԱՋԱՏԱՐ

Ռուսաստանյան խոշորագույն բանկերից մեկը` «Վնեշտորգբանկը», որն երեկ ձեռք է բերել «Հայխնայբանկի» բաժնետոմսերի 70 տոկոսը, պարտավորվում է հայկական բանկի կապիտալը հասցնել 15 մլն դոլարի: Այդ մասին այսօր Երեւանում լրագրողներին է հայտնել է «Վնեշտորգբանկի» վարչության նախագահ Անդրեյ Կոստինը` Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ հանդիպումից հետո: Ա.Կոստինի խոսքերով, Ռ.Քոչարյանը դրական է գնահատել ռուսաստանյան կապիտալի մուտքը Հայաստանի բանկային ոլորտ: Բանկիրը նշել է, որ ներդրումներ իրականացնելուց հետո «Հայխնայբանկը» կապիտալի ցուցանիշներով կդառնա Հայաստանի ամենախոշոր բանկը: Նշենք, որ ներկայումս «Հայխնայբանկի» հիմնադիր կապիտալը կազմում է 5 մլն դոլար: