Աշխարհի ադրբեջանցիների կոնգրեսը (ԱԱԿ) ծրագրում է հայ սպայի սպանության մեջ մեղադրվող ադրբեջանցի զինծառայող Ռամիլ Սաֆարովին Բուդապեշտում պաշտպանելու համար վարձել Եվրոպայի «ամենահայտնի» փաստաբանին: Ինչպես գրում է Բաքվի մամուլը, ԱԱԿ-ի ղեկավարներից Թեյմուր Էմինբեյլիի խոսքերով, փաստաբան վարձելու հետ կապված ֆինանսական բոլոր ծախսերը իր վրա է վերցրել Ռուսաստանում բնակվող «Ֆրենկ Էլկապոնե» մականունով ադրբեջանցի հայտնի գործարար Ֆիզուլի Մամեդովը: «Կաշխատենք, ադրբեջանցի սպայի լիարժեք պաշտպանությունը ապահովելու համար վարձել ամենաուժեղ փաստաբանին եւ շահել դատը»,- ասել է նա:





