AM
25 Մարտ 2004 - 18:50 AMT

ՄԻՆՍԿԸ ԵՎ ՉԱՐԵՆՑԱՎԱՆԸ ՄՏԱԴԻՐ ԵՆ ՍԿՍԵԼ ՄԻՆԻ ՏՐԱԿՏՈՐՆԵՐԻ ՀԱՄԱՏԵՂ ՀԱՎԱՔՈՒՄ

Հայաստանի Ազգային Ժողովի նախագահ Արթուր Բաղդասարյանը եւ ՀՀ-ում Բելառուսի դեսպան Մարինա Դոլգոպոլովան այսօր քննարկել են հայկական խորհրդարանի ղեկավարի վերջերս Մինսկ կատարած այցի ընթացքում ձեռք բերված պայամանվորվածությունների իրականացման ընթացքը: Ինչպես հաղորդել են ՀՀ խորհդարանի մամլո ծառայությունից, Դոլգոպոլովան նշել է, որ սկսվել են բանակցություններրը Մինսկի տրակտորի գործարանի եւ Չարենցավանի մեքենաշինական գործարանի միջեւ` մինի տրակտորների հավաքում կազմակերպելու վերաբերյալ, հետազոտվում են Վանաձորի «Էլեկտրոն» գործարանում սառնարանների եւ հեռուստացույցների համատեղ հավաքման հնարավորությունները: